70-ամյա Ալլա Պուգաչովան նոր տեսքով լուսանկար է հրապարակել։ Պրիմադոննան հանդես է եկել ճակատագրական կնոջ կերպարով:
Երգչուհին հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա կարմիր սվիտեր և նույն գույնի շրջանակով նորաձև ակնոց է կրում։ Պայծառ դիմահարդարումը, շրթունքների հյութեղ կարմիր շեշտադրումը կատարյալ կերպով ավարտել են աստղի կերպարը:
«Պարզապես ուզում էի ձեզ տեսնել», – գրել է ժողովրդական արտիստը: Ալլա Բորիսովնայի նորաձև տեսքը խանդավառությամբ գնահատեցին աստղերը, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Իգոր Նիկոլաևը, Ալիկա Սմեխովան, Անիտա Ցոյն ու շատ ուրիշներ:

«Օ՜, ինչ գեղեցիկ շրթներկ է։ Ձեզ շատ է սազում Ալլա Բորիսովնա: Էրոտիկ է»,– հիացմունք հայտնեց Նատաշա Կորոլյովան։
Ալլա Պուգաչովան հազվադեպ է դուրս գալիս և ուրախացնում երկրպագուներին նոր նկարներով: Վերջերս նա մասնակցեց Վալենտին Յուդաշկինի երեկույթին նոր՝ երիտասարդական կերպարով։











































