Sunday, 14 06 2026
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Հովիկ Աբրահամյանի ոստիկանապետ փեսան «խվատայկաներո՞վ» է փող աշխատում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ սպասելուց հետո վերջապես ստացանք Պետեկամուտների կոմիտեին ուղղած մեր հարցման պատասխանը: Իսկ հարցումը վերաբերում էր, այսպես կոչված, «խվատայկաներին», որոնց վերաբերյալ ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ: Խոսքն այն ավտոմատների մասին է, որոնցից մետաղադրամների օգնությամբ մարդիկ ծխախոտ կամ փափուկ խաղալիք էին որսում: Դրանք, որպես կանոն, տեղադրված էին խանութների սրահներում կամ սպասասրահներում: Մեծ եկամուտներ չէին բերում տերերին, բայց, ինչպես նման խանութներից մեկի սեփականատերն է ասում, «կոպեկ էին, մի ցավի ոտ էին կոտրում»:

Չգիտես ինչու, իշխանության մեջ գտնվողները որոշեցին, որ այդ ավտոմատները պետք է հարկվեն, քանի որ դրանց վրա տարածվում է «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածի 10-րդ կետը, համաձայն որի՝ դրանք հանդիսանում են «արտոնագրային վճարով հարկվող գործունեություն», և տարեկան մոտ 5 միլիոն դրամի հարկ պետք է վճարվի յուրաքանչյուրից: «Խվատայկաների» տերերը մի քանի օր բողոքի ակցիա արեցին կառավարության մոտ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում՝ ցրվեցին տներով:

Ավելի ուշ իմացանք, որ ավտոմատները հիմնականում հանվել են՝ որը նկուղում է փոշոտվում, որն էլ Ռուսաստանից եկած «բիզնեսմենները» գնել-տարել են: Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ Նորագավիթի գազալցակայանում հայտնաբերեցինք դրանցից երեքը: Ողջ-առողջ, ծխախոտով լեցուն:

Դիմեցինք ՊԵԿ՝ տեղեկանալու, արդյո՞ք դրանք օրինական են, և կա՞ն այդ չափի հարկ վճարողներ: ՊԵԿ-ի գրավոր պատասխանից, որը, ենթադրում ենք, գրվել է այնպես, որ հնարավորինս շփոթության մեջ գցի հարցը բարձրացնողին, առանձնացնում ենք մի քանի հատված. «Այժմ ՀՀ տարածքում արտոնագրային վճարով հարկվող՝ մետաղադրամով շահագործվող 276 ավտոմատների համար 112 տնտեսվարող սուբյեկտ ստացել է արտոնագիր, և սահմանված կարգով ու ժամկետներում վճարել են արտոնագրային վճարի գումարները»: Ենթադրում ենք, որ խոսքը մեր նշած ավտոմատներին չի վերաբերում:

Ներկայացնում ենք Նորագավիթի գազալցակայանին կից «խվատայկաները»: Որպեսզի ՊԵԿ-ի գործը հեշտացնենք (գուցե` բարդացնենք), նշենք նաև, որ գազալցակայանը և դրան կից «խվատայկաները» պատկանում են Շենգավիթի ոստիկանապետ Վահե Մամիկոնյանին, ով նաև Հովիկ Աբրահամյանի փեսան է:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում