«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո լրագրողները զրուցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ու հարցրել՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ վարչապետը դժգոհ է նրա աշխատանքից, քանի որ «տապալել է քաղաքի կառավարումը»:
Խոսելով տրանսպորտային համակարգի փոփոխությունների մասին՝ Մարությանն ասաց, որ մեծ քայլերով աշխատանքներ են տարվում:











































