Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Տնտեսագիտական համալսարանը դադարեցրել է ատենախոսությունների քննարկումներն ամբիոններում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի ասպիրանտներն անհանգստացած են: Գիտության գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մարտի 13-ին հրաման է արձակել, որով ժամանակավորապես դադարեցվել է ատենախոսությունների քննարկումը ՀՊՏՀ ամբիոններում: Որպես պատճառ՝ հրամանում նշվում են ԲՈՀ վերջին հանձնարարականները: Թե հատկապես որը, հրամանում չի նշվում: Չի նշվում նաև, թե ինչ ժամկետով են դադարեցվել քննարկումները, թեև գիտական աստիճանավորման կանոնակարգով 2 ամիս է սահմանված թեկնածուականների եզրակացությունները տալու համար և 3 ամիս՝ դոկտորականների:

Մեր տեղեկություններով, պրոռեկտորի հրամանի «տակ» են ընկել արդեն պատրաստի աշխատանքները, այդ թվում այն ատենախոսությունները, որոնք մինչև 2014 թվականի մարտի 13-ը քննարկվել են ամբիոններում, սակայն մասնագիտական խորհուրդներում դեռ չեն ընդունվել պաշտպանության: Ինչպես հայտնի է, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերջերս որոշել է պայքարել համակարգում տիրող կոռուպցիայի դեմ և պատերազմ է հայտարարել անորակ ատենախոսություններին, իսկ դրանց հիմնական թողարկողը Տնտեսագիտական համալսարանն է: Եվ ահա, հղում անելով ԲՈՀ-ի հանձնարարականներին, ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է «ՀՊՏՀ-ում ատենախոսությունների նախնական փորձաքննության և մասնագիտական խորհուրդ պաշտպանության ներկայացման կանոնակարգ» մշակել, ինչը նշանակում է կասեցնել պաշտպանությունները:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում