ԱՄՆ-ն 3 միլիոն դոլար դրամական պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի բռնել ահաբեկչական «Աշ-Շաբաբ» շարժման 3 անդամների, ովքեր հայտնի են որպես Իկրիմ, Ջաֆար և Յասին Քիլվե:
Այս մասին է հաղորդում պետդեպարտամենտը: Անցած տարվա հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Սոմալիում: Սակայն, Աբդիկադիրայի դեմ ուղղված գործողությունների ժամանակ նրան բռնել կամ ոչնչացնել չի հաջողվել:
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Սոմալիի ծագումով Քենիայի այդ քաղաքացին` Քենիայի խորհրդարանի և Մայրոբիում ՄԱԿ-ի առաքելության դեմ մի քանի ահաբեկչություններ է կազմակերպել: Հայտնի է, որ ոմն Ջաֆարը կամ Ամարը նրա օգնականն է հանդիսանում:
Ինչ վերաբերում է Քիլվեին, ապա նա Սոմալիում ղեկավարել է «Աշ-Շաբաբի» զինված ջոկատները, գրում է ИТАР-ТАСС-ը:










































