Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանում գներն էապես աճել են, բազմաթիվ դեպքերում՝ շեշտակի

Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիս ամիսներին սննդամթերքի գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապարակման՝ այս ամիսներին արձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Նախ՝ ընդհանուր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում, սկսած փետրվար ամսից, գների աճը կայուն միտում է դրսևորել՝ 3.4%, մարտին դարձյալ այդքան, ապրիլին 3.9% գնաճ: Խոսքը առաջնահերթ օգտագործվող սննդամթերքի միջինացված գնաճի մասին է: Նույն կերպ ամենաշատն օգտագործվող հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.5%-ով, հացի գները՝ 5.4%-ով: Ալյուրինը՝ 4.1%-ով: Սոցիալապես անապահովները, որոնց սննդի օրակարգում միշտ մեծ բաժին ունի մակարոնեղենը, մայիս ամսին դրա դիմաց ավելի են վճարել 7.8%-ով:

Չնայած 2018թ. կեսերից սկսած մսի շուկայում՝ հատկապես խոզի և տավարի մսերի գների անկում էր արձանագրվում, ինչի արդյունքում հատկապես խոզ պահելը հերթական անգամ գյուղացու համար դարձել էր վնասաբեր, այդուհանդերձ ԱՎԿ-ի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ մսի գների էական աճ է տեղի ունեցել: Միջինում շուկայում մսի գինն աճել է 2.4%-ով: Ընդ որում, տավարի մսի պարագայում հունվարի շեշտակի աճից հետո արձանագրվել է գների աստիճանական նվազում մինչև ապրիլ, երբ եղել է ավելի ցածր, քան անցած տարվա նույն ամսին, սակայն սկսած մայիսից՝ անկման միտումը փոքրացել է, նույնն է թե՝ հակառակ պրոցեսն է սկսվել: Խոզի մսի դեպքում ևս մի քանի ամսվա շեշտակի գնանկումից հետո մայիսին անկման ընթացքը դանդաղել է, այսինքն՝ գնաճի պրոցես է սկսվել:

Վերջին մի քանի տարիներին մեր շուկայում թերևս ամենակայունը եղել է թռչնամսի գինը: ԵԱՏՄ պայմանավորվածությունները վերջնական ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսից և ՌԴ-ից Հայաստան է ներկրվում ոչ բարձրորակ, բայց էժան թռչնամիս, ինչը մեր թռչնաբույծների մոտ խիստ դժգոհության տեղիք է տալիս: Ինչևէ, վերջիններս և՛ դժգոհում, և՛ երբեմն հպարտանում են, որ արդեն քանի տարի է՝ ամեն ինչ թանկանում է, մինչդեռ թռչնամիսը, որ, մսեղիքի մեջ լինելով ամենաէժանը, ամենաշատն է օգտագործվում սոցիալապես անապահով խավի կողմից, չի թանկանում:

Այս տարվա հինգ ամիսների ընթացքում այս ապրանքատեսակի գները կայուն աճ են արձանագրում՝ 4-8-11-13-13.6%:

Չորացրած, աղ դրած, ապխտած մսամթերքի գները ևս ոչ շատ, բայց որոշակի աճ են արձանագրել: Թարմ ու սառեցված ձկան պարագայում առաջին ամիսներին տեղի է ունեցել գնանկում, բայց վերջին ամիսներին այն դադարել է: Մինչդեռ թարմ և սառեցված ծովամթերքների գնաճը հունվարին եղել է շուրջ 40%, որոշակիորեն նվազելով՝ մայիսին մոտ է եղել 30%-ի:

Ոչ պակաս տխուր վիճակ է կաթնամթերքի շուկայում: Հունվարին, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի քան 2%-անոց գնանկում էր, այն աստիճանաբար փոխվել է, և ապրիլին արդեն հանրապետությունում արձանագրվել է այդ ապրանքների 1.8%-անոց գնաճ, իսկ մայիսին այն կրկնակի աճել է՝ հասնելով 3.5%-ի: Անարատ կաթի դեպքում արձանագրված գնաճն այդքան մեծ չէ՝ 1.4%, բայց վերջին ամիսների վիճակագրությունը փաստում է, որ այստեղ ևս գների կայուն աճ է ընթանում: Նույն պատկերն է նաև պահածոյացված կաթի, մածունի, յոգուրտների պարագայում. ոչ մեծ՝ 1.4-1.5%-անոց կայուն գնաճ: Պանիրը և կաթնաշոռը գնանկում են գրանցել ամբողջ 4.8%-ով: Բայց նշենք, որ այստեղ էլ գնանկումը եղել է ավելի բարձր, մայիսին նվազել է: Ձվի շուկայում տարեսկզբին 3.3%-անոց գնանկում էր, ապրիլին սրա գնաճը մոտենում էր 20%-ի, իսկ մայիսին եղել է շուրջ 27%:

Մրգերի շուկայում տարեսկզբին ևս գնաճը եղել է բավականին բարձր՝ փետրվարին գրեթե 12%, նվազելով՝ ապրիլին հավասարվել է 2%-ի, մինչդեռ մայիսին նորից սկսել է բարձրանալ՝ հասնելով 3,5%-ի: Շատ ավելի լուրջ աճ է արձանագրվել բանջարեղենի շուկայում. ավելի քան 22%, ընդ որում՝ փետրվարից սկսած յուրաքանչյուր հաջորդ ամիս գները մի քանի տոկոսով աճել են: Կարտոֆիլի դեպքում, օրինակ՝ մայիսին գնաճը մոտեցել է 40%-ի: Բայց միայն մայիսին՝ այդքան, իսկ մարտ-ապրիլ ամիսներին սրա գնաճը եղել է ավելի քան 10%:

Սննդամթերքի ամբողջ ցանկում գնանկում արձանագրած եզակի ապրանքներից թերևս շաքարն է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին կայուն՝ 11-12%-ով ավելի էժան է, քան նախորդ տարվա նույն ընթացքում: Բայց դա բացառություն է և գրեթե չի փոխում այն խիստ մտահոգող պատկերը, որ հանրապետության սննդամթերքի շուկայում արձանագրվել է այս տարի: Կրկնակի մտահոգող է, որ հատկապես գյուղմթերքի՝ բանջարեղենի մի զգալի մասը ներկրվում է, որի պարագայում շուկայում գներ թելադրելը շատ ավելի հեշտ է:

Մնում է միայն լսել համապատասխան մարմինների բացատրությունները, թե ինչն է պատճառը նման աննախադեպ գնաճի: Իհարկե, ԿԲ-ն և մյուս պատասխանատու մարմինները կբացատրեն, որ առաջին անհրաժեշտության սպառման իրենց կողմից հաստատված ապրանքների միջինացված հաշվեկշռով գնաճը կայուն է և տեղավորվում է նախատեսված 4%-ի շրջանակներում, այդուհանդերձ 25.5 հազար դրամ ստացող թոշակառուի համար, որի սննդակարգի հիմնական մասը հացն է, մակարոնեղենը, բանջարն ու եթե միս, ապա թռչնամիսը, բոլորն էլ աճել են գրեթե երկնիշ թվերով:

Հետևաբար 4%-ի մասին խոսելն այնքան էլ լուրջ չի ընկալվի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում