Մոլդովայում ավարտվեց երկիշխանության ժամանակաշրջանը: Հունիսի 14-ին հայտարարվեց, որ Մոլդովայի հին կառավարությունը, որը կազմավորվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, և որը գլխավորում էր Պավել Ֆիլիպը, հրաժարական է տալիս: Դեմոկրատները հայտարարել են, որ իրենք իշխանության մեջ չեն մնա, ուզում են վերջ դնել քաղաքական ճգնաժամին և դառնալ ընդդիմություն:
Այսպիսով, երկրում միակ լեգիտիմ կառույցը նախարարների կաբինետն է, որ ձևավորվելէ սոցիալիստների և ACUM կոալիցիայի կողմից և ղեկավարվում է Մայա Սանդուի կողմից (ACUM): Հունիսի 8-ին կառավարությունը երդվել էր և արդեն իսկ դիվանագիտական ճանաչման արժանացել Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից: