CNN- ի գործադիր տնօրեն Ջեֆ Ցուկերը (Jeff Zucker) զայրացրել է համացանցի օգտատերերին «Նոր օր» առավոտյան շոուի հաղորդավարուհի Ալիսին Կամերոտայի հասցեին արված կատակով: Այս մասին գրում է The Daily Beast-ը:
«Ես կասեի, որ սիրում եմ ամեն առավոտ արթնանալ քեզ հետ, բայց ես ուզում եմ ասել, որ սիրում եմ արթնանալ քո ձայնի ներքո»,- ասել է Ցուկերը, Նյու Յորքում Mirror Awards մրցանակաբաշխության ժամանակ:
Օգտատերերից շատերին այս երկիմաստ խոսքը զայրացրել է, նրանք դա համարել են սարսափելի անպարկեշտ։ Ինքը՝ լրագրողուհին, Ցուկերի խոսքում ոչ մի վիրավորական երանգ չի տեսել։ Նա բացատրել է, որ դա շատ հին կատակ է, որն ինքը լսում է ամեն օր մթերային խանութում և այն չի համարում սեռական ոտնձգություն։










































