Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջև հանդիպումները բազմաթիվ նոր ծրագրերով կհագեցնեն Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների օրակարգը: Դրանցում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, որոնք շարունակական բնույթ կկրեն:

Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել գերմանական կողմին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված ջանքերի համար` ակնկալելով, որ դրա իրականացման փուլում Գերմանիան նույնպես ակտիվ դերակատարում կունենա:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների` ԵՄ մուտքի թույլտվության ազատականացման խնդրին` արձանագրելով, որ հասունացել է գործնական քայլեր կատարելու ժամանակը:

Թոմաս Օպերմանն առանձնացրել է երեք հանգամանք, որոնք պայմանավորում են Հայաստանի հետ կապերի խորացման Գերմանիայի հետաքրքրվածությունը. 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունների վերաբերյալ 2016 թվականին Բունդեսթագի ընդունած բանաձևը, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, որն իր դրական արձագանքն ունեցավ Եվրոպայում, և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Երևան:

«Մենք մեծ համակրանք ենք տածում Հայաստանի նկատմամբ և պատրաստակամ ենք ամրապնդելու երկկողմ հարաբերությունները», – ասել է Բունդեսթագի փոխնախագահը:

Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք ընթանում և իրականացվելու են ամենատարբեր ոլորտներում:

«Մենք հաստատակամ ենք հետեւողականորեն զարգացնելու ժողովրդավարական արժեքները և ժողովրդավարությունը մեզանում այլևս հետընթաց չի ունենալու», – նշել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարն արժևորել է ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը` ընդգծելով, որ միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ ու դատապարտմամբ հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

ԱԺ նախագահը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ներդում ունենալ միջազգային անվտանգության գործընթացներում` մասնավորապես անդրադառնալով Աֆղանստանում հայ խաղաղապահների արդյունավետ համագործակցությանը գերմանական հրամանատարության հետ:

Տեղեկացնելով, որ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության այցը տարածաշրջանային է` Թոմաս Օպերմանը նշել է, որ իրենց նպատակներից է նաև ծանոթանալ առկա հակամարտությունների լուծման կողմերի մոտեցումերին, նպաստելու երկխոսության ու խաղաղության մթնոլորտի հաստատմանը:

«Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մարդկանց ազատ ապրելու իրավունքը չպետք է պայմանավորված լինի որևէ իշխանության քաղաքական նկրտումներով», – ասել է խորհրդարանի ղեկավարը:

Նրա խոսքով` Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում