«Այս դատական համակարգով մենք չենք կարող հավակնել լուրջ ներդրումների: Մեր դատական համակարգը արդար չէ, մեր դատական համակարգի հանդեպ կա անվստահություն, դատական համակարգում բազմաթիվ կոռուպցիոն դրսևորումներ կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ անգամ արդար դատավճռի հանդեպ հասարակությունն ունի վերապահում: