Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Հայկական կողմի նոր գործիքը և ռուսական էմիսարների երկու կիսագնդերը

Արցախում տեղի ունեցող ներքին զարգացումները, որոնք անմիջականորեն ասոցացվում են նաև Հայաստանում ներքին իրողությունների հետ, հայկական հանրային տիրույթում դիտարկվում են այս տրամաբանության գերակայությամբ և զարգացումները գնահատվում, մեկնաբանվում են առավելապես ներքաղաքական պրիզմայով: Սա անշուշտ միանգամայն հասկանալի հանգամանք է, այլ կերպ լինել թերևս չէր էլ կարող: Սակայն այս զարգացումները ունեն թերևս ոչ պակաս հետաքրքիր արտաքին ասպեկտ, և խոսքը լոկ այն մասին չէ, որ ներքին զարգացումները որպես Հայաստանի վրա ազդեցության առիթ են փորձում ծառայեցնել ռուսական որոշ շրջանակներ, որոնք այս կամ այն կերպ կապի մեջ են հայկական նախկին համակարգի որոշակի խմբերի հետ:

Այստեղ հարկ է նկատել նաև, որ ռուսական այդ շրջանակները կապի մեջ են նաև ադրբեջանական խմբերի հետ: Այդ շրջանակները բավականին լայն են, և եթե դիտարկենք նրանց, այսպես ասած, աշխարհաքաղաքական թրենդները, ապա կարող ենք շատ հստակ տեսնել ընդհանուր գծի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական «կիսագնդերը», որոնցից մեկի ներկայացուցիչները էմիսարություն են փորձում անել, ասենք, Արցախի պետհամալսարանում, մյուսները լուսանկարվում են Լելե Թեփեի ստորոտին՝ ադրբեջանական դրոշի ներքո: Հետո այդ ամենը համակարգվում է թերևս մոսկովյան մեկ գրասենյակում և վերածվում Կրեմլի սեղաններին հասցվող զեկուցագրերի կամ, այսպես ասած, քաղաքական մշակումների՝ դրանցից քաղաքական որոշում կորզելու ակնկալիքով:

Ահա այս ֆոնին արցախյան զարգացումները անշուշտ ստանում են նաև այլ ասպեկտ՝ մասնավորապես դառնալով թերևս հայկական գործիք այդ համակարգված հակահայկականության դեմ, որը փորձ է արվում քաղաքական որոշման վերածել Կրեմլում և, ըստ այդմ, տարածել արցախյան կարգավորման վրա՝ Ադրբեջանը «ռուսական աշխարհի» տիրույթ բերելու ակնկալիքով:

Պատահական չէ նաև, որ զուգահեռ Բաքուն փորձում է օժանդակել այդ ամենին սահմանին լարվածության աճի խթանումով: Բարեբախտաբար, քաղաքական որոշումների մակարդակում Ռուսաստանում գոնե առայժմ գերակշռում է այլ՝ ավելի սթափ ու ռացիոնալ մոտեցում, որն, ի դեպ, պայմանականորեն արտահայտված կարող ենք համարել Հայաստանում ՌԴ դեսպանի ասուլիսի ընթացքում: Մոսկվան քաղաքական որոշումների մակարդակում ակնհայտորեն հասկանում է, որ Հայաստանին՝ ներառյալ Արցախը, ներկայումս այդօրինակ քաղաքական օրակարգեր պարտադրելու որևէ փորձ կարող է նշանակել Հայաստանի և Կովկասի կորուստ ՌԴ-ի համար, որովհետև այն օրը, երբ Ռուսաստանը կորցնի Հայաստանը, նույն օրը նրան քաղաքավարի, իսկ գուցե ոչ քաղաքավարի դուրս կհրավիրի նաև Ադրբեջանը:

Այստեղ անշուշտ շատ կարևոր է, թե դիմադրողունակության ինչ աստիճան կլինի Հայաստանում, չապավինելով միայն այն հանգամանքին, որ Մոսկվայում մշտապես կգերակշռի իրերի դրության սթափ գնահատումը: Ի վերջո, այդ հարցում ամեն ինչ մեծապես կախված է հենց հայկական դիմադրողունակությունից: Ահա այդ իմաստով ներքին տիրույթում զգալի մտահոգության տեղիք տվող ներհայաստանյան-ներարցախյան զարգացումները արտաքին սլաքի տեսանկյունից կարող են հայկական կողմի համար դառնալ առնվազն փուլային այս շրջանում ճկուն խաղի նոր հնարավորություն արցախյան գործընթացում՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանության առաջ քաշած սկզբունքները առաջ մղելու և ամրացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում