Ավտոմոբիլների և մոտոցիկլետների վերաբերյալ պարբերականի ամերիկացի լրագրող-սյունակագիր Դեյվի Ջոնսոնն անհետացել է չբացահայտված հանգամանքներում: Վերջին անգամ նա կապի մեջ է եղել հունիսի 5-ին, Honda մոտոցիկլետի փորձարկման ժամանակ:
Ջոնսոնը ռեպորտաժ էր պատրաստում Motorcyclist պարբերականի համար և մասնակցում մոտոցիկլետի փորձարկմանը Հյուսիսային Կալիֆոռնիայում:
The Honda CB1000R մոտոցիկլը, որը փորձարկում էր Ջոնսոնը, հայտնաբերվել է կայանատեղիում անցած հանգստյան օրերին: Նույն վայրում են եղել նաև սաղավարտը և ձեռնոցները: «Ջոնսոնի հագուստը, հեռախոսը և համակարգիչը հայտնաբերել են գետի ափին, առանց դրամապանակի»,- հաղորդում է BMW պորտալը:
44-ամյա լրագրողը վերջին զանգն արել է դեպի տուն՝ Սակրամենտո ճանապարհից: Տղամարդու անհետացման մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նրա ընկերուհին:
Ջոնսոնը համագործակցում էր Car and Driver, Jalopnik, Road & Track պարբերականների հետ և իր ոլորտում ամենաազդեցիկ մասնագետներից մեկն էր:










































