ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Այս տեղեկոթւյունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանը մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Մեզ հասած տեղեկություններով` Հարություն Քուշկյանը Ստեփանակերտ է գնացել երկու օր առաջ` Բակո Սահակյանի հրավերով: Քուշկյանին, ԼՂ-ում վստահվել է մասնավորապես Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի հովանավորությամբ սեպտեմբերին մեծ հանդիսավորությամբ Ստեփանակերտում բացված և բժշկական անհրաժեշտ տեխնիկայով հագեցած նոր հիվանդանոցի գործարկումը:
Հիշեցնենք, որ Հ. Քուշկյանը հանդիսանում է ԲՀԿ անդամ և «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն:
Լուսանկարը՝ Photolure-ի







































