ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կծանոթանար առաջիկա ընտրություններում իր հակառակորդներից որևէ մեկի մասին տեղեկությանը, եթե այն առաջարկեին իրեն փոխանցել այլ պետության ներկայացուցւչներ։ Այս մասին նա հայտարարել է American Broadcasitng Company-ի հետ հարցազրույցում
Լրագրողը Թրամփին հարցրել է՝ ինչպես նա կվարվեր, եթե մեկ այլ պետության ներկայացուցիչներ, օրինակ՝ Ռուսաստանի կամ Չինաստանի, նախընտրական քարոզարշավի ընթացքում հակառակորդի մասին տեղեկատվություն հատկացնեին։ Արդյոք կընդուներ այն և կծանուցե՞ր FBI-ին։
«Ես կարծում եմ՝ գուցե արժե անել և՛ մեկը, և՛ մյուսը։ ես կարծում եմ, որ միգուցե արժե լսել։ Լսելու մեջ ոչ մի վատ բան չկա»,-ասել է ԱՄՆ նախագահը։








































