ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հատուկ հանձնաժողովի հարցերին, հաղորդում է The Washington Post-ը։
«Մենք կարողացանք վերջնական հստակություն սահմանել»,-ասել է Դոնալդ Թրամփ-կրտսերը։
Նրա խոսքով՝ ինքը հանձնաժողովին ցուցմունք է տվել փակ նիստի ընթացքում։
Նա հավելել է, որ օրենսդիրները կրկին իրեն հարցեր են տվել 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» հետ կապված։
Թրամփ-կրտսերն ընդգծել է, որ չի մտահոգվում՝ կեղծ ցուցմունք տալու մեղադրանքներին հետ կապված։










































