Ռուսական հաղորդումներից մեկի շրջանակում հաղորդավարուհի Ելենա Մալիշևան խոսել է հայկական տոլմայի օգտակար հատկությունների մասին։
Жить Здорово հաղորդման շրջանակում նա ասել է, որ տոլմա աշխարհում ամենալավը հայերն են պատրաստում։ Մասնագիտությամբ լինելով բժշկուհի՝ Մալիշևան նշել է դրա օգտակար հատկությունները։
Հայկական զարդանախշերով գոգնոցով և հայկական երաժշտության ներքո տաղավար մտնելով՝ հայտնի դաշնակահար Լևոն Օգանեզովը պատմել է տոլմայի մասին։
Նրա խոսքով՝ այն կարող է լինել տաք և սառը ուտեստ։ Դաշնակահարը հավելել է, որ ամենալավ տոլման պատրաստում է իր ավագ դուստրը։ Նա չի բողոքում նաև կրտսեր դստեր պատրաստած տոլմայից։ Բացի այդ, տոլմայի հետ հարկավոր է վայելել նաև հոնի կամ Արցախի թթի օղի։











































