Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը մայիսի 11-ին ներկա են գտնվել Եղիսաբեթ II-ի ծննդյան տարեդարձի պատվին Լոնդոնում կազմակերպված շքերթին, որից հետո պաշտոնական այց են կատարել Քամբրիա դքսություն՝ տեղի գյուղական և ֆերմերային համայնքներին ծանոթանալու նպատակով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանել են Քեսվիք քաղաք: Նրանք այցելել են շուկա, որտեղ պանիր են համտեսել, զրուցել են արքայական ընտանիքի երկրպագուների և տարբեր բարեգործական կազմակերպությունների կամավորների հետ, ինչպես նաև շփվել են հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի ծրագրին մասնակցող «թերապևտ» շների հետ: Երեք սպանիելներից մեկի անունը եղել է արքայազն Հարի, Ուիլյամի կրտսեր եղբոր պատվին:

Այնուհետև նրանք ուղևորվել են ֆերմա, որտեղ Քեյթն իրեն փորձել է նոր դերում. նա զբաղվել է ոչխար խուզելով: Դքսուհին ամուր բռնել է անհնազանդ ոչխարին՝ օգնելով ֆերմերին: Արքայազն Ուիլյամը նույնպես հանդես է եկել ոչխարի վարսահարդարի դերում:
.jpg)
Այցելության համար Քեյթը համեստ հանդերձանք է ընտրել. Taylor London-ից 350 դոլարանոց բաճկոն, սև ջինս և իր սիրելի See By Chloé-ի 318 դոլարանոց կոշիկները:












































