Ձեռնարկատերերի գերմանական միավորումների ներկայացուցիչները դեմ են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին՝ գրում է The Economist-ը:
Գերմանիայի տնտեսության Արևելյան կոմիտեում, որը ներկայացնում է խոշոր բիզնեսի շահերը, հայտարարել են, որ Ռուսաստանի հետ առևտրից են կախված 300 հազար աշխատատեղեր Գերմանիայում, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համարել են «անիմաստ»:
Ինչպես փոխանցում է պարբերականը, Գերմանիայի 6200 ընկերություններ համագործակցում են ռուս գործընկերների հետ: Գերմանիային է բաժին ընկնում ԵՄ-ից Ռուսաստան արտահանման ողջ ծավալի մոտ 1/3-ը, իսկ ներդրումների ծավալը կազմում է 20 մլրդ եվրո:








































