Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հայտարարելով, որ անհանգստացած է համացանցի անվտանգության կապակցությամբ: Պատճառը լրտեսության զանգվածային ծրագրերն են, որ կիրառում է ԱՄՆ կառավարությունը՝ գրում է Ria Novosti-ն:
«Ես շատ հիասթափված և անհանգստացած եմ ԱՄՆ կառավարության գործողությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունների պատճառով: Երբ մեր ինժեներները տքնաջան կերպով աշխատում են ռեսուրսի անվտանգության բարձրացման ուղղությամբ, մենք կարծում ենք, որ պաշտպանվում ենք հանցագործներից, ոչ թե մեր կառավարությունից»,- նշվում է Facebook-ի իր էջում տեղադրված Ցուկերբերգի հայտարարության մեջ:
Ցուկերբերգը նշել է, որ արդեն դիմել է նախագահ Բարաք Օբամային՝ հայտնելու իր անհանգստությունը ԱՄՆ կառավարության գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնում են համացանցի անվտանգությանը:









































