Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ռուսաստանի դեսպանի կոշտ ակնարկն Ադրբեջանին. Երևանի մոտ առայժմ ստացվում է

Ես կարծում եմ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը ակտիվորեն քննարկվում են կարգավորման գործընթացում, Երևանում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մամուլի ասուլիսի ընթացքում: Դեսպանը, իհարկե, հայտնել է, որ ինքը Հայաստանում դեսպան է և մանրամասն տեղեկացված չէ գործընթացից: Այդ պատասխանը սովորաբար տալիս են նաև Ֆրանսիայի և ԱՄՆ՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դեսպանները: Սակայն հատկանշական է, որ տեղեկացված չլինելով հանդերձ, դիվանագետը հայտարարում է, որ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը օրակարգում են: Դեսպանի այդ հայտարարությունն ակնարկ է Ադրբեջանին, որը վերջին օրերին լարում է իրավիճակը սահմանին: Դրան հաջորդել էր Երևանի կոշտ պատասխանը՝ Ադրբեջանի սպանած հայ զինվորի մահվան վրեժը հանելու և այդ առաջադրանքը կատարողներին բարձր պարգևատրման ներկայացնելու մասին:

Միաժամանակ, մինչ այդ էլ վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում իր ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը թե՛ Բաքվին, թե՛ համանախագահներին կոնկրետ և հստակ ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ հայկական կողմից չի եղել որևէ կրակոց, որի հետևանքով կարող էր զոհվել ադրբեջանցի մայորը: Հիշեցնենք, որ Բաքուն հենց այդ մայորի մահվան մասին տեղեկատվությամբ էր սկսել նախապատրաստել սադրանքը և հայ զինծառայողի սպանությունը, իբրև թե պատասխան: Նիկոլ Փաշինյանը սակայն Ռուսաստանում հայտարարել էր նաև, որ Պուտինի հետ պետերբուրգյան հանդիպմանը քննարկել են սպառազինության հարց և Հայաստանն ակնկալում է նոր զենք, ոչ «Իսկանդեր», բայց նաև ոչ փոքր:

Ադրբեջանն արեց հայտարարություն, թե հայկական կողմը ուզում է տապալել բանակցությունը: Գործնականում դա դժգոհություն էր Ռուսաստանի նկատմամբ, ակնարկ, որ հայերին նոր սպառազինություն տալով, այսինքն` տալով դիմադրունակության բարձրացման նոր հնարավորություն, հետևաբար, պատերազմի զսպման հավելյալ լծակ, Ռուսաստանը անհարմար դրության մեջ է դնում Բաքվին: Հետևում է Երևանում ՌԴ դեսպանի ասուլիսն ու պատասխանը, որ «Վիեննան և Սանկտ Պետերբուրգն» ակտիվորեն քննարկվում են, ուշադրություն դարձրեք՝ ակտիվորեն: Ադրբեջանին ակնարկը պարզ է՝ եթե Բաքուն գնում է լարվածության, ապա անհարմար դրության մեջ է հայտնվում Ռուսաստանը:

Մյուս կողմից, դրությունը Մոսկվայի համար անհարմար է նաև այն դեպքում, երբ Բաքուն փորձում է պահանջել ճնշում Հայաստանի վրա՝ տարածքներ հանձնելու հարցում: Ռուսաստանը չի կարող անել թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ ճնշում բանեցնել լեգիտիմ իշխանության վրա, և թույլ տալ Ադրբեջանին լարել իրավիճակը, որովհետև Հայաստանի վարչապետը Ադրբեջանին ռեգիոնալ համատեքստում զսպման պատասխանատվությունը շատ հստակ դրել է Ռուսաստանի վրա, իսկ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը շատ հստակ ակնարկել, որ եթե Ռուսաստանը չապահովի Հայաստանի սպառազինությունն ու դիմադրունակությունը, դա կանի Վաշինգտոնը: Այդ պարագայում Մոսկվային այլ բան չի մնում, քան հիշեցնել Բաքվին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին, ակնարկով, որ գոհանա այդ մեխանիզմների հարցում պարտադրանքի բացակայությունից, գուցե մինչև «գան լավ ժամանակներ»: Երևանի խնդիրն է թույլ չտալ, որ այդ «լավ ժամանակները» երբևէ գան: Առայժմ դա ստացվում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում