Իտալիայի ոստիկանությունը մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհուն՝ կոկաինի խոշոր քանակի մաքսանենգության կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի Ֆեդերիկա Գալյարդիին ձերբակալել էին Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանում՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ժամանելուն պես: Հաղորդվում է, որ կնոջ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է 24 կգ կոկաին:
Տեղի ԶԼՄ-ներին զարմացնում է այն, թե ինչպես կարող էին վենեսուելացի մաքսային ծառայողները չնկատել այն:
Իտալիայում մաքուր կոկաինի նման քանակի արժեքը կարող է կազմել մոտ 7 մլն եվրո: Չի հաղորդվում՝ Գալյարդիի դեմ որևէ մեղադրանքներ առաջադրվե՞լ են, թե՞ ոչ:










































