Պաշտոնական անոնսից երկու շաբաթ առաջ HTC One 2014 նոր սմարթֆոնը հանվել է eBay-ի առցանց աճուրդի: Հայտնի չէ, ով է վաճառքի հանել դեռևս չթողարկված նորույթը, սակայն լոտի նկարագրության մեջ նշվում է, որ ապրանքը ուղարկվում է Նյու Յորքից:
Օրիգինալ փաթեթավորմամբ մոդելը` Verizon Wireless բջջային օպերատորի ցանցով, 32 ԳԲ հիշողությամբ, վաճառվել է 500 դոլարով: Տուփի հետին մասում նշված են եղել սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը` Full HD (1080р) 5 դյույմանոց դիսփլեյ , Qualcomm 801 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն աշխատում է Android հիմքով:
Չի բացառվում, որ լոտը կարող է կեղծ լինել: Ակնկալվում է, որ սարքը պաշտոնապես կներկայացվի մարտի 25-ին Լոնդոնում:










































