Շշուկներն այն մասին, որ Ալեք Բոլդուինը տեղափոխվում է Նյու Յորքից, հայտնվեցին անցած տարվա վերջում, երբ ԶԼՄ-ները սկանդալ սարքեցին` դերասանին մեղադրելով հոմոֆոբիայի մեջ` հաղորդում է wday.ru-ն:
Բոլդուինը խոստովանել է, որ հոգնել է մամուլի զանգվածային հարձակումներից և նախատեսում է այլևս չշփվել լրագրողների հետ, ինչպես նաև հրաժարվել հասարակական կյանքից: Այս ցանկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վեց ամիս առաջ դերասանը դուստր է ունեցել և ցանկանում է նրան պաշտպանել ԶԼՄ-ների կպչուն ուշադրությունից:
«Ապրել Նյու Յորքում, նշանակում է քո անձնական տարածքը կիսել յուրաքանչյուրի հետ: Այստեղ հնարավոր չէ մենակ մնալ ինքդ քո հետ»,- ասել է դերասանը:
Նա Նյու Յորքի իր տունը հանել է վաճառքի: Դերասանի խոսքերով` այն հիանալի վիճակում է գտնվում, ունի 5 ննջասենյակ, լողավազան:










































