Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայք Էնդրյուսը հայտարարել է, որ ամերիկյան Լյուք բազայում վարժանքներին մասնակցող թուրք օդաչուները, դադարեցրել են մարզական թռիչքներ կատարել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Պենտագոնում տեղյակ են թռիչքները դադարեցնելու մասին։
«Մենք կշարունակենք սերտորեն աշխատել մեր թուրք դաշնակիցների հետ F-35-երի հետ կապված ծրագրերին մասնակցությունը դադարեցնելու շուրջ, եթե Թուրքիայի քաղաքականությունը չփոխվի»,-ասել է Էնդրյուսը։
Հստակեցվում է, որ թռիչքները դադարեցնելու մասին որոշումը կապված է անվտանգության նկատառումների հետ։








































