Հոլանդիայում տեղի է ունեցել տարօրինակ հարսանիք՝ ամուսնացել են նախնական դպրոցի երկու աշակերտներ: Դպրոցներից մեկում անսովոր խաղի տեսքով երեխաներին ծանոթացնում կյանքի ամենահատկանշական իրադարձություններին: Այդպիսի իրադարձություններից է նաև ամուսնությունը, որը և խաղային տեսքով ներկայացվել է երեխաներին:
6-ամյա Մատիս վան դեր Լինդենի և Մարլեն Քոքի ամուսնությունը գրանցվել է տեղի քաղքապետարանում՝ ամուսնական արարողության բոլոր խորհրդանիշների օգտագործմամբ: Արարողության ժամանակ միայն մեկ բան էր տարբերվում իսկական արարողությունից՝ երեխաներին հայտարարում էին ոչ թե ամուսնացած, այլ ընկերացած: Ամեն ինչ ավարտվել է հարսանեկան թխվածքի համտեսմամբ:











































