Մայիսին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բացվում է Victoria’s Secret-ի «նախկին հրեշտակ» Ժիզել Բունդխենի Gisele Bundchen Intimate ներքնազգեստի առաջին խանութը: Հենց այդ ժամանակ երկրում կբացվի Victoria’s Secret-ի առաջին խանութը` հաղորդում է spletnik.ru-ն:
Բունդխենին աջակցում է Նորե ապրանքանիշը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Պաուլուում:
Ապրանքանիշը նախատեսում է խանութներ բացել Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում:
Victoria’s Secret-ի խանութը կբացվի Guarulhos միջազգային օդանավակայանի տերմինալում:










































