23-ամյա բրիտանացի մարզիկ Թոմ Փրայսն օրական օգտագործում է տղամարդկանց համար նախատեսվող օրական կալորիայից 4 անգամ շատ` 10 հազար կալորիա:
Նախաճաշին նա ուտում է 12 կտոր հաց, խմում է 10 լ կաթ, այնուհետև 4 աման շիլա, պաղպաղակ: Թոմը ճաշում է 2 անգամ, ճաշատեսակները սպիտակուցների բարձր մակարդակ ունեն:
«Ես կարող եմ ամեն ինչ շատ արագ ուտել, նույնիսկ նախաճաշն ինձանից շատ ժամանակ չի պահանջում: Ես շատ կալորիաներ եմ ստանում կաթից, դա ինձ էներգիա է տալիս պարապմունքների համար: Ես միշտ սիրել եմ կաթ, դա ինձ էներգիա է տալիս պարապմունքների համար: Դա իմ ամենասիրելի խմիչքն է այսօրվա դրությամբ»,- ասել է մարզիկը:










































