Եգիպտոսում շարունակվում են անկարգություններն այն բանից հետո, երբ դատարանը բաց է թողել սպանության մեջ կասկածվող ոստիկաններին: Եգիպտական Սուեզ քաղաքում հազարավոր ցուցարարներ հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա և քարեր են նետել կառավարական շենքերի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Անկարգությունները սկվսել են այն բանից հետո, երբ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել փետրվարին կայացած բողոքի ակցիաներին մասնակցած ցուցարարներին սպանելու համար մեղադրվող ոստիկաններին: 7 իրավապահները պետք է ազատ արձակվեին երկուշաբթի օրը գրավի դիմաց, սակայն դատախազությունը դադարեցրել էր այս որոշման կատարումը:
Երեքշաբթի օրը դատարանի շենքում անվտանգության ուժերի հետ կռվից հետո հարյուրավոր մարդիկ արգելափակել էին դեպի Սուեզ տանող ճանապարհը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Կահիրեյի Թահրիր հրապարակում տեղի են ունեցել նոր զանգվածային բողոքի ցույցեր, որոնցում տուժել է ավելի քան 1000 մարդ: Ցուցարարները փողոց են դուրս եկել նրա համար, որպեսզի կառավարությանը կոչ անեն ամենախիստ ձևով պատժեն երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորներին, որը հեռացել էր իշխանությունից փետրվարյան ապստամբությունից հետո:










































