Մեծ Բրիտանիայում հետաքրքրաշարժ դեպք է գրանցվել. Domino’s Pizza ֆասթֆուդի միջազգային ցանցի լոնդոնյան գրասենյակ պատվեր է գրանցվել Բուքիգհեմյան պալատից՝ Եղիսաբեթի համար ճաշ հասցնելու խնդրանքով։
Կինը տարբեր խճողակներով չորս պիցցա է պատվիրել։ Հաճախորդը խոստացել է վճարել կանխիկ ապրանքը ստանալուց հետո։ Աշխատակիցը զարմացել է, բայց ընդունել է պատվերը։ Շուտով մոտակա ռեստորանից նստավայր է ուղևորվել աշխատակիցը։

Մոտոցիկլետ վարող տղային մուտքի մոտ կանգնեցրել է անվտանգության աշխատակիցը։ Վարորդը պարզաբանել է, որ պատվեր ունի Եղիսաբեթի անունով՝ խնդրելով շտապել, քանի որ պիցցան սառչում է։ Թագավորական գվարդիայի աշխատակիցները չեն հավատացել, որ 93-ամյա Եղիսաբեթ Երկրորդը մոտ 50 ֆունտ ստերլինգով պիցցա է պատվիրել։
«Ներեցեք, սեր, Եղիսաբեթը թագուհու անունն է, և նա ապրում է Բուքինգհեմյան պալատում»։ «Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկը ձեր գլխին խաղ է խաղացել»,- ասել է աշխատակիցը։ «Խեղճը շատ շփոթված տեսք ուներ ու պարզապես հեռացավ»,- անվտանգության աշխատակցի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Domino’s-ի ներկայացուցիչ Ժուժանա Կայզերը տեղի ունեցածին իսկապես հեգնանքով է վերաբերվել։ «Մենք միշտ կասկածել ենք, որ թագուհին մեր գաղտնի երկրպագուն է։ Բուքինգհեմյան պալատից ստացված պատվերը հաստատել է մեր կասկածները»,- կատակել է նա։










































