Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունում վերադասավորումներ են սպասվում՝ կապված «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսին 3 ու կես տարվա ազատազրկման դատապարտելու Մյունխենի դատարանի որոշման հետ: Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Մոտ ժամանակներս «Բավարիա»-ի ղեկավարները հավաքվելու են, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, որոշում կընդունվի միայն այն բանից հետո, երբ Մյունխենի դատարանը վերջնական դատավճիռը կկայացնի:
Հիշեցնենք, որ Հյոնեսը արդեն բողոքարկում է ներկայացրել, և հիմա նրա գործը քննելու է Կարլսրուեի դաշնային դատարանը: Մինչև այդ Հյոնեսը ազատության մեջ կլինի:
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ ակումբի համակարգում չկան այնպիսի դեմքեր, որոնք համեմատելի են Հյոնեսի հետ: Նա իր հաջորդին չի հասցրել պատրաստել: Գերմանական ակումը չի մեկնաբանել դատարանի կայացրած վճիռը:









































