Մարտի 13-ից Վրաստանի և Իսրայելի միջև ուժի մեջ է մտնում առանց այցագրի ռեժիմի մասին միջկառավարական համաձայնագիրը, հաղորդում է Interfax-ը:
Նշվում է, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի անձնագրով կարող է Իսրայելում անցկացնել 90 օր:
«Որոշակի ժամանակ կպահանջվի անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի կարգավորման համար, ինչը կապված է Իսրայելի ԱԳՆ աշխատակիցների գործադուլի հետ, քանի որ մոտակա օրերին Վրաստանի ԱԳՆ-ը կանի հավելյալ հայտարարություն, որում մանրամասնորեն կներկայացվեն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Վրաստանի քաղաքացիներին Իսրայել այցելելիս»,- ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:









































