Բրիտանացի գիտնականները մեկնաբանել են, թե ճարպակալումն ինչպես կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ:Հոդվածը հրապարակվել է The Lancet ամսագրում:
Խոսքը սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի տարբեր տեսակների մասին է:
Մասնավորապես, հետազոտողներին հաջողվել է պարզել, որ վերոնշյալ հիվանդությունների առաջացման վտանգի մեծացման պատճառը ԴՆԹ երեք տեսակների մեթիլացումն է` cg22891070, cg27146050, cg166772562:
Մեթիլացումը ԴՆԹ մոլեկուլների մոդիֆիկացումն է`առանց նուկլեոտիդների փոփոխության: ԴՆԹ մոլեկուլներին որոշակի տեղերում միանում են CH3 մեթիլային խմբեր: Դա գեների աշխատանքի կարգավորման կարևորագույն մեխանիզմ է:










































