Փրկարար ծառայությունը մարտի 13-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող «Էլլա» գիշերային ակումբի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.53-ին, մարվել՝ 17.58-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ):








































