Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նախկինները կատաղի պայքար են մղում վարչապետի դեմ. հող ծախելու վտանգ գոյություն չունի

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ տարվում է ամենակեղտոտ քարոզչությունը, ակնհայտ է բոլորի համար։ Ընդհանրապես հակաքարոզչությունը, ֆեյք լուրերի առկայությունը տարածված է ամբողջ աշխարհում և հատկապես հետհեղափոխական շրջանում, երբ իշխանությունը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, կայուն չէ և հաճախակի է սխալներ թույլ տալիս՝ նման քարոզչությունը շատ ավելի արագ է հասցնում հասարակական տրամադրություններ ձևավորել։

Նիկոլ Փաշինյանին և առհասարակ «Իմ քայլը» խմբակցության տարբեր անդամներին, կառավարության ներկայացուցիչներին կարելի է մեղադրել շատ հարցերում՝ դանդաղելու, ոչ պրոֆեսիոնալիզմի, հետևաբար նաև՝ փորձի պակասի, հաճախ անհեթեթ հայտարարություններ հնչեցնելու և այս ամենից բխող ամենատարբեր հետևանքների մեջ։ Բայց մեղադրել նոր իշխանություններին Արցախյան հարցում պարտվողական դիրքորոշման, հողերը ծախելու մեջ՝ համաձայնեք, որ քաղաքական անբարոյականություն է՝ հատկապես, որ Փաշինյանը գեթ մեկ անգամ նման պատրաստակամություն կամ ակնարկ անգամ չի հնչեցրել։

Իսկ ովքե՞ր են Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողները՝ հիմնականում նոր Հայաստանում անցյալը տենչացող քաղաքական ամենատարբեր շրջանակները։ Հանրապետական կուսակցության անդամները, ովքեր առավոտից երեկո քննադատելով գործող իշխանություններին՝ պարբերաբար հիշում են նաև Արցախյան հիմնահարցը։ Նրանք, սակայն, մոռանում են, թե իրենց առաջնորդն ինչպես էր ժամանակին հայտարարում էր Կազանի պլանին համաձայնություն տալու մասին, և հիմա, փաստորեն, հող ծախելու մեջ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին։ Բնականաբար քննադատողների առանցքում են նաև երկրորդ նախագահ Քոչարյանն ու նրա աջակիցները, ովքեր իհարկե չեն հիշում, թե ով Արցախը դուրս թողեց բանակցությունների սեղանից, ով էր Մեղրիի տարբերակին համաձայնություն տվել։ Վարչապետի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնողների շարքում է նաև արտախորհրդարանական դաշտում տեղավորված Դաշնակցությունը, իսկ Երևանի ու Ստեփանակերտի միջև առկա վերջին հեռակա «փոխհրաձգությունից» էլ ակնհայտ դարձավ, որ նման տեսակետներ են շրջանառվում նաև Արցախի իշխանական շրջանակներում։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/NEWS.00_11_46_20.Still411.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հասարակությունն այս հարցի շուրջ շատ զգայուն է: «Հանրության մեջ չկա Արցախ, Հայաստանի Հանրապետություն, Ջավախք՝ կա մեկ միասնական Հայաստան։ Բայց որևէ նշան, որ Արցախյան հարցում վտանգներ կան, և վարչապետը սխալվում է՝ գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց՝ Հայաստանում դասակարգային պայքար է գնում. «Քաղաքական իշխանությունը փոխվել է, իսկ լութոկրատական՝ գողապետության ներկայացուցիչները իրենց նյութական ռեսուրսներով ու կապերով մնացել են։ Նրանք գիտեն, որ հայ ժողովրդի դեմ խոսելն օգտակար չէ, Հայաստանի դեմ չեն կարող խոսել, ուրեմն պետք է այսօր քաղաքական վերափոխումները կրողի դեմ աշխատեն՝ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է։ Իրենք գիտեն, որ եթե ժողովուրդը մնում է իր ընտրած առաջնորդի հետ, ուրեմն իրենք որևէ հաջողություն չեն կարող ունենալ, իսկ որպեսզի հաջողություն ունենան, պետք է մեկուսացնեն վարչապետին ու ամեն ինչ անեն այդ ուղղությամբ։ Հող ծախելու մեղադրանքն էլ հենց դրա վկայությունն է, դա ռևանշիզմ է։ Այդ մարդն ինչքա՞ն բացատրի, ո՞նց ասի, որ նման մտադրություն չկա՝ իրենք չեն լսում, չեն էլ ուզում լսել»։

Ըստ քաղաքագետի՝ վարչապետը պետք է համախմբի երկրի վերաշինությամբ հետաքրքրվող քաղաքական ուժերին. «Տեսնում եմ, որ որոշ տատանումներից հետո Հայաստանը զարգացման մեծ ճանապարհ է անցնելու, դրա բոլոր նախադրյալները կան»։

Լևոն Շիրինյանը միևնույն ժամանակ նկատեց՝ նախկին իշխանությունները, օգտագործելով բոլոր լծակները, փորձում են ներկայացնել, թե իբր Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցում պարտվողական դիրքորոշում ունի. «Իրենց ընտանիքներով, բարեկամներով, թիկնապահներով, վարորդներով, վարորդների զոքանչներով լծված են այդ գործին։ Նախկին դասակարգն է, որը կատաղի դիմադրում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, որպեսզի կարողանան իրենց դիրքերը պահել, պարզ է, որ պետք է վարկաբեկեն վարչապետին։ Բայց վարչապետն էլ պետք է ավելի մեծ շրջագծով աշխատի։ Ժողովրդի 80-90 տոկոսը հեղափոխություն էր ուզում, նրանք ժողովուրդը չեն, նրանք նախկին շահագործող դասակարգն են։ Թող հիշեն՝ տարիուկես առաջ ինչ տեղի ունեցավ, և ավելորդ բաներով չզբաղվեն։ Լութոկրատական իշխանությունն այլանդակ բան է»։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ նախկինները և հատկապես Սփյուռքում մեծ ազդեցություն ունեցող Դաշնակցությունը դրսում են փորձում նման տրամադրություններ ստեղծել, Լևոն Շիրինյանն արձագանքեց. «Հենց այդ պատճառով էլ նշում եմ՝ վարչապետը պետք է կոնսոլիդացնի հեղափոխության աջակից, համակիր, Հայաստանի զարգացումով շահագրգիռ ուժերին։ Դաշնակցության իդեալը Հայաստանի պետականությունն է, եթե վարչապետը ձգտի դրան, բացատրի հանգիստ՝ բոլորը կհայտնվեն լուսանցքում»։

Շիրինյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ավելի ակտիվ քարոզչություն. «Ես կարծում եմ, որ քարոզչամիջոցների առումով իշխանությունը խեղճ է, թող վերականգնեն «Ա1+-ը և «Նոյան տապանը», Քոչարյանը ժողովրդավարությունից է խոսում, բայց ժամանակին նրանց հանիրավի եթերից զրկել է։ Հեղափոխության ուժը այսկերպ անչափ կմեծանա, սրանք լրատվամիջոցներ են, որոնց վրա նախկինները չեն կարող իշխանություն ունենալ։ Հիմա ամբողջ եթերն իրենցն է։ Նաև պետք է մաքրվի պետական ապարատը՝ բացահայտ ու թաքուն ուժերից»։

Քաղաքագետը եզրափակելով՝ նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը տնտեսական հանցագործություններ չի կատարել, համենայնդեպս ես նման բան չեմ լսել, նա թալանով չի զբաղվել։ Բայց նա ևս նախկինների նման պարտվողական դիրքորոշում է ունեցել Արցախյան հարցում, ուստի նման գաղափարներ ունեցող գործիչները չպետք է լինեն այսօրվա նոր կառավարության կազմում, պետական ապարատում։ Ես դա խիստ վտանգավոր եմ համարում, որքան էլ նրանք հեղափոխության աջակից լինեն։ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխարհայացքը մեր պետականության համար մահաբեր է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում