Իսրայելի առաջնության 25-րդ տուրի «Մաքքաբի» և «Բնեյ- Իեհուդա» թիմերի միջև կայացած խաղի ժամանակ տանտերերի կիսապաշտպան Ռուբեն Ռայոսը կաննոների կոպիտ խախտում է թույլ տվել:
Հանդիպման 84-րդ րոպեին` խլելով գնդակը հյուրերի կիսապաշտպան Ռաֆիա Դահանից, իսպանացին սահանկում է կատարել, բայց դիպել ոչ թե գնդակին, այլ մրցակցի ոտքին:
Ռայոսն անմիջապես հեռացվել է խաղադաշտից: Բժշկական հետազոտության արդյունքում պարվել է, որ Դահանն աջ ծնկի կոտրվածք և խաչաձև կապանների կտրվածք է ստացել և խաղադաշտ կվերադառնա շուրջ 9 ամիս հետո:
)






































