Մոլդովայի խորհրդարանը, որի արձակմանը՝ վարչապետի նախաձեռնությամբ, աջակցել է Սահմանադրական դատարանը, հայտարարել է, որ հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Պավել Ֆիլիպի կառավարությունը անօրինական է: Այս մասին ասվում է խորհրդարանի հռչակագրում, որը միաձայն ընդունվել է այսօր՝ հունիսի 9-ին:
«Խորհրդարանը արձանագրում է իշխանության ուզուրպացիա նախկին կառավարության կողմից, որը կորցրել է վստահությունը Մոլդովայում: Իշխանության խաղաղ փոխանցման փոխարեն կաբինետը որոշել է պատասխանել անկայունությամբ: Խորհրդարանը անօրինական է ճանաչում Ֆիլիպի կառավարությունը»,- ասվում է փաստաթղթում:
Պատգամավորները իրավապահ մարմինների աշխատակիցներին նաև կոչ են արել «չենթարկվել ուզուրպատորների հրամաններին և անցնել օրինական իշխանությունների կողմը»:
Իր հերթին Իգոր Դոդոնը ՍԴ որոշումը՝ իրեն իշխանությունից հեռացնելու մասին, գնահատել է որպես իշխանության ուզուրպացիա: «Դա հուսահատ քայլ է իշխանությունը պահպանելու փորձում՝ օգտվել ՍԴ վերահսկելիությունից հետագայում այն ուզուրպացնելու համար»,- հայտարարել է նա:







































