«Բացարձակ չենք միջամտում, որևէ տեղամաս մուտք չենք գործում, պարզապես քաղաքապետի թեկնածու պարոն Գևորգյանի հետ ես անձնական մտերմություն ունեմ և զուտ այդ կապերից ելնելով՝ ես չէի կարող չգալ և ընկերոջս չաջակցել, բայց այդ աջակցությունը ես և իմ գործընկերները որ ցուցաբերում ենք, բացարձակապես չենք խախտում ԸՕ-ն՝ ի տարբերություն մարզպետի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ մարզպետը շրջում է ընտրական տեղամասերով, որևէ օրենք մարզպետին իրավունք չի վերապահել ընտրատեղամասերի աշխատանքը:
«Ցանկանում ենք, որ մեր թեկնածուն հաղթի,-ասաց Գևորգ Պետրոսյանը, թեև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը հերքում էր ԲՀԿ-ի՝ այս ընտրություններին իրեն աջակցելը:










































