Մոսկվայում ձերբակալվել են քրեահանցագործ աշխարհի 2 առաջնորդներ՝ հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի կայքում:
Ձերբակալվածներից մեկի՝ «Դաթո Կրասնոդարսկի» մականունով հայտնի «օրենքով գողի» նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում՝ Ադիգեյայի Հանրապետության տարածքում խաբեությամբ գումար կորզելու կասկածանքով: Այս մասին հայտնում է գերատեսչությունը:
Երկրորդ ձերբակալվածը «օրենքով գող» «Բանդո Ղազախսկին» է: Նշվում է, որ նա ձերբակալման պահին ներկայացրել է անձնագիր, որի իսկությունը կասկած է հարուցել:
«Վերջիններս տարվել են ներքին գործերի տարածքային բաժանմունք, որտեղ ստուգվում է նրանց առնչությունը հանցագործությունների կատարմանը»,- եզրակացնում են գերատեսչությունում:









































