Աբովյանի 29/02 տեղամասում քիչ առաջ քվեարկեց քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանը, ով քվեարկության էր եկել իր երեխաների հետ:
Նա նշեց, որ մեծ սպասելիք ունի այսօրվա ընտրություններից և վստահ է, որ հաղթելու է:
Գրիգորյանը չցանկացավ անդրադառնալ երեկ տեղի ունեցած միջադեպին, բայց նշեց. «Հնի հոտ եմ առնում»:







































