Saturday, 27 06 2026
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը

Լայն ֆորմատով պետք է նստել ու խոսել անվստահության պատճառների մասին ու դրանք հեռացնել միահամուռ ջանքերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, դուք գրառում էիք արել, որում մտահոգություն կար Հայաստանի և Արցախի ղեկավարների հարաբերությունների լարվածության հետ կապված ու առաջարկել էիք լայն ֆորմատով հանդիպում։ Ի՞նչ ֆորմատի մասին է խոսքը, ի՞նչ կտա այդ հանդիպումը։

Ես մտահոգված եմ Հայաստանի և Արցախի ղեկավարների այն հռետորաբանությամբ, որը վերջին շրջանում ԶԼՄ-ներին և սոցիալական մեդիայի օգտատերերին տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցնելու տեղիք է տվել, և որն անկասկած հարվածեց և շարունակում է շատ լուրջ վնաս հասցնել մեր պետությունների անվտանգության ողջ համակարգին։ Այն, որ գոյություն ունի խնդիր՝ ակնհայտ է ինչպես Հայաստանի վարչապետի հայտարարություններից, այնպես էլ Արցախի նախագահի խոսքերից։ Իմ առաջարկությունը վերաբերում է նրան, որ ֆորմալ դիսկուրս ծավալվի Հայաստանի և Արցախի միջև, ներառվեն երկու պետությունների ԱԺ խոսնակները, առանցքային նախարարները և երկու խորհրդարանների ամենաազդեցիկ պատգամավորները։ Երկխոսությունը պետք է անկեղծ լինի և ուղղված լինի թաքնված այն վտանգների դեմ, որոնք խանգարում են Հայաստան-Արցախ ընդհանուր հայրենիք հարաբերությունների հարմոնիզացիային։ Այդ կոնսուլտացիաների ընթացքում պետք է հեռացվեն բոլոր այն պատճառները, որոնք միմյանց նկատմամբ անվստահություն են ծնել, և որոնք, իմ կարծիքով, շատ ռեալ ձևով գոյություն ունեն։ Մենք իրավունք չունենք մեր ներքին ռեսուրսները վատնել փոխադարձ մեղադրանքների վրա՝ արտաքին մարտահրավերների գոյության պայմաններում։ Միանգամայն ակնհայտ է, որ մեր հասարակությունը արժանի է հարգալից վերաբերմունքի իր ընդհանուր հայրենիքի բոլոր հատվածների՝ միմյանց հարաբերությունների տեսանկյունից՝ ներառյալ մեր Սփյուռքը։ Կրկնում եմ՝ այժմ կարևորը չեզոքացնել մեր պետությունների ղեկավարության միջև անվստահության ու լարվածության բոլոր պատճառները։ Այդ ամենն առաջացնում է անառողջ և անպետք խոսակցություն։

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս անհասկացվածության պատճառը, ինչո՞ւ է Արցախի ղեկավարությունն անընդհատ հակադրման մեջ տնում ՀՀ իշխանությունների հետ։

Ես չեմ կարծում, թե Արցախի ղեկավարությունն անընդհատ հակադրվում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումներին։ Իմ կարծիքով՝ երկու կողմերից էլ կա անվստահություն։ Դրա համար պետք է նստել ու բաց ձևով խոսել անվստահության պատճառների մասին ու դրանք հեռացնել միահամուռ ջանքերով, կոմպրոմիսային տարբերակով էլ հաշվի առնել կողմերից յուրաքանչյուրի հետաքրքրությունները։

Բացի դրանից՝ ես ավելի քան համոզված եմ, որ Արցախում հետաքրքրված են ունենալ ամուր և լավ հարաբերություններ Հայաստանի իշխանությունների հետ, դրանց բացակայությունը մեծ վնաս է հասցնում ամբողջ հայության ընդհանուր շահերին։ Այդ ամենը չի կարող անդրադարձ չունենալ տնտեսական ակտիվության վրա, ֆիզիկական անվտանգության և մեր պետությունների միջազգային հեղինակության ու իմիջի վրա։ Ես նաև նույնկերպ համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունն էլ հետաքրքրված է, որ Արցախի ղեկավարության հետ լինեն ազնիվ և գործընկերային հարաբերություններ։

-Արդյոք այս իրավիճակը ձեռնտո՞ւ է նաև երրորդ պետությանը՝ մասնավորապես Ռուսաստանին։

-Իհարկե, այս իրավիճակի շարունակությունը ձեռնտու է երրորդ պետություններին և, առաջին հերթին, Ադրբեջանին ու Թուրքիային։ Հնարավոր է՝ Ռուսաստանը և այլ պետությունները ևս հետաքրքրված լինեն, որ Հայաստանին ու Արցախին բաժանեն ներքին տարաձայնությունները։ Ուժեղ հայկական հայրենիքը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղացողների համար։ Եվ առաջին հերթին դա պետք է հասկանան ինչպես մեր ղեկավարները, այնպես էլ մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր շահագրգռված են անկայունությամբ և տարաձայնություններով ու փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։

-Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները վերջ կդնե՞ն այս լարվածությանը։

-Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև միշտ էլ կարող են տարաձայնություններ առաջանալ, և դրանք ոչ մի կերպ կախված չեն ընտրական գործընթացներից։ Եվ դա բնական է։ Ինչպես սովորական քաղաքացիները, այնպես էլ ղեկավարները կարող են ունենալ համակրանք այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուի նկատմամբ։ Դա չպետք է բերի հեռվացման կամ անվստահության։ Մեր պետությունների ղեկավարները ընտրվում են ժողովրդին ծառայելու համար։ Նրանց ուղիղ պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների հանգստությունը, անվտանգությունը, արդարությունն ու բարգավաճումը։ Այդ պարտականության գիտակցումը պետք է դառնա երաշխիք մշտական երկխոսության համար՝ հանուն մեր միասնական հայրենիքի՝ Հայաստանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում