Լոնդոնում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ թագավորական պահակախմբի հեծյալը ընկել է ձիուց՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Հեծյալը հարվածից կորցրել է գիտակցությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկների տեղեկացմամբ՝ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Հանդիսությանը մասնակցում են 1400 զինվորներ, 200 ձիեր և 400 երաժիշտներ։
Բրիտանիայի թագուհու պաշտոնական ծննդյան օրը 1748թ․-ից ի վեր նշվում է հունիսի առաջին կեսին։









































