Wednesday, 17 06 2026
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

Էսպես են անում, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլլեր, մաշեննիկ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին անդրադառնալով՝ նշեց, որ դա ոչ այլ ինչ է, քան հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշում կայացնելու իրավասությունը քաղաքապետից վերցնել և տալ ավագանուն: «Ինչի՞ համար է այս փոփոխությունը, սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է, առաջին այդպիսի փորձն, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, սակայն ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում:

Ըստ ամենայնի, Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը, որ արդեն իսկ հայտարարել է՝ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար, և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել Ավագանու 65 անդամների միջև»,- ասաց նա:

Մինչ հարցի զուտ քաղաքական կողմին անդրադառնալը՝ Փաշինյանը խոսեց մի օրենսդրական նրբության մասին. ինչպես գործող օրենքում, այնպես էլ այս նախագծով նախատեսված է ուղեվարձի վերանայման վերանայում, տրամաբանորեն այն կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ նվազել, մինչդեռ ՀՀ Կառավարությունն ուղեվարձի վերանայում ասելով նկատի ունի միայն բարձրացումը: Պատգամավորի խոսքով՝ հանրությունը կարիք ունի կայուն, վստահելի հասարակական տրանսպորտի, և այստեղ պետք է օգտագործել այն մեխանիզմնը, որ դրված է օրենքում. ուղեվարձը կարող է լինել մրցույթով նախատեսված ողջ ժամկետի համար անփոփոխ, եթե կպարզվի, որ հաղթած ընկերությունը չի ուզում սպասարկել, թող հրաժարվի սպասարկել, թող հայտարարվի նոր մրցույթ, եթե պարզվի, որ ուրիշ ոչ մի ընկերություն էդ հարյուր դրամով չի կարողանում սպասարկել, ուրեմն ռիսկերը պետք է իր վրա վերցնի ՏԻՄ-ը: «Հասարակական տրանսպորտը էդ բան չի, իրեք ամիսը մեկ բռնենք, սակագին փոխեք, այսինքն՝ պիտի հստակ, կայուն ուղեվարձ գործի, և սա նույնիսկ քննարկման ենթակա չի:

Սա ընդհանուր, քաղաքական ընդհանրական մոտեցման թեմա է, առանձին թեմա է Երևանի ուղեվարձը. թույլ տվեք հայտարարել, որ քանի դեռ Տարոն Մարգարյանը՝ Երևանի ավագանու իր խմբակցության հետ, հանդիսանում է Երևանի քաղաքային իշխանություն, Երևան քաղաքում ուղևորատրանսպորտի վարձը չի կարող փոխվել»,- ասաց նա՝ ասվածը հիմնավորելով, որ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 2013 թ. քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրություններ, հայտարարել է. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում, մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել. ուղեվարձը մնալու է անփոփոխ»:

Փաշինյանը հիշեցրեց՝ այդ հայտարարություններից հետո մայիսին տեղի են ունենում Ավագանու ընտրություններ, հունիսին Տարոն Մարգարյանն ասում է՝ պիտի տրանսպորտի ուղեվարձը փոխվի. Սա, պատգամավորի գնահատմամբ, քաղաքական խայտառակություն է: «Այ, էսպես են անում, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլլեր, մաշեննիկ, բա տենց ոնց կարելի ա՝ մի բան հայտարարել, գնալ դրա հիման վրա ընտրություններ անցկացնել, պաշտոնը պահպանել, հետո ասել, որ չէ, պետք չի անել, ուղիղ հակառակը: Պրոբլեմ կա՞ Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում, խնդիր չկա, Տարոն Մարգարյանը, հանրապետական մեծամասնությունը թող հրաժարական տան»,- ասաց նա՝ նշելով, որ Մարգարյանն այդ հայտարարությունն արել է ոչ միայն որպես անհատ, այլև հանրապետական ցուցակի լիդեր: Պատգամավորը խորհուրդ տվեց՝ թող հրաժարական տան, Երևանում տեղի ունենան արդար Ավագանու ընտրություններ, անդամության թեկնածուների հետ թող քննարկեն այդ հարցը, բայց քանի դեռ Տարոն Մարգարյանը և իր ավագանու մեծամասնությունը հանդիսանում են քաղաքային իշխանություն, մտքներով իսկ չանցնի նման բան. Երևանի ուղևորափոխադրման, ուղեվարձի ճանապարհը միակը անցնում է անձամբ Տարոն Մարգարյանի և իր խմբակցության հրաժարականի և արտահերթ ընտրությունների միջով, ուրիշ ճանապարհ չկա, ընդ որում՝ սա չի վերաբերում միայն Երևանին, ՀՀ ողջ տարածքում նույն իրավիճակն է: «էսօր մարդիկ ասում են՝ ուղևոր չկա, որ ավտոբուս նստի, որ այդ երթուղին ինքնածախսածածկվի, ո՞վ է մեղավոր, ձեր կառավարությունն ա մեղավոր, ամեն ինչ արել եք, որ էդ մարդիկ գնան, հիմա ասում եք՝ ուղևոր չկա՞: Բա ձեր գործունեության արդյունքն ա, որ ուղևոր չկա, հիմա ի՞նչ, ուզում եք էդ ձեր գործունեության արդյունքը էն մնացածներից կլպե՞ք, ես չեմ հասկանում: Էս նույն Կառավարությունն էր, որ 2008 թվականին ասում էր, որ 2012 թվականին աղքատությունը Հայաստանում կլինի 14 տոկոս, 32.5 տոկոս ա 2012 թվականին: Հիմա ուզում եք հիսուն տոկոսով տրանսպորտի ուղեվարձը բարձրացնե՞լ, խնդիր չկա, հիսուն տոկոսով աղքատությունը կրճատեք, ուղեվարձը թանկացրեք, ուզում եք հարյուր տոկոսով թանկացնե՞լ, թող հարյուր տոկոսով աղքատությունը կրճատեն: Չե՞ն կարողանում աղքատությունը վերացնել, թող ասեն՝ չենք կարողանում, թող ասեն՝ չենք կարողանում երկիրը կառավարել, էս ժողովուրդն ուրեմն կմտածի՝ ի՞նչ Կառավարություն ձևավորի, ի՞նչ պայմաններ դնի նրանց առաջ, որ կարողանա շատ թե քիչ տանելի իրավիճակ ստեղծի, հակառակ դեպքում կստացվի, որ Կառավարությունն ու իշխանությւունն ունեն մեկ միակ խնդիր. ավելի ու ավելի աղքատացնել կամ արտագաղթի պարտադրանքի առաջ կանգնեցնել առանց այն էլ չքավոր ու պանդուխտ դարձած ՀՀ ժողովրդին»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղից արձագանքեց Փաշինյանի ելույթին, հանդես գալով պարզապես որպես նիստ վարող՝ նա նշեց՝ քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ պատմական էքսկուրս կատարելով՝ այս օրենքի նախաձեռնության մեջ ավել բարեփոխումներ չեն իրականացնում, ուստի եթե կան կոնկրետ առաջարկներ, կարծում է՝ պետք է կոնկրետ առաջարկ ներկայացնել, ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում