115 տարեկանում մահացել է Կանադայի ամենածեր բնակչուհին՝ Էլեն Գիբը՝ գրում է CTV-ը։
Նրա ընտանիքի կարծիքով՝ Էլենի երկարակեցության պատճառը լավ գենետիկան, ընտանիքի հանդեպ սերը և շրջապատի հանդեպ առատաձեռնությունն է։ Մինչև կյանքի վերջը նա չի տրտնջացել, պահպանել է կենսախինդ և լավատես բնավորությունը։
Էլենը կյանքում միայն մեկ անգամ է եել հիվանդանոցում, երբ 1939թ․ծնվել է նրա դուստրը։
Էլենը ունի 1 դուստր, 9 թոռ, 22 ծոռ և 12 թոռնթոռ։
The longest of lives. I stand quiet & salute you, Dolly Gibb – rest now in peace. https://t.co/ixaVbARkrJ pic.twitter.com/HttUruvisX
— Chris Hadfield (@Cmdr_Hadfield) June 7, 2019











































