Պերուում իրավապահները ձերբակալել են 4 զբոսաշրջիկի, ովքեր մերկ լուսանկարվել են հնագույն Մաչու-Պիկչու քաղաքի տարածքում: Երկու կանադացիներն ու երկու ավստրալացիները մի քանի ժամ անցկացրել են ոստիկանությունում:
Սա առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկները մերկանում են ինկերի հնագույն քաղաքի ավերակներում՝ հայտնում է Vesti-ն:
Պերուի մշակույթի նախարարությունը հատուկ ցուցատախտակներ է տեղադրել տարածքում՝ նախազգուշացնելով ճանապարհորդներին, որ այդ վայրում մերկանալը հանցանք է մշակույթի դեմ: Նման վարքի համար նրանց սպառնում է առնվազն վտարում քաղաքի տարածքից:
Պերուի իշխանությունները մերկ զբոսաշրջիկներին իսկական սպառնալիք են համարում: Նրանք հանդես են եկել պատմամշակութային վայրերում տեսահսկման խցիկներ տեղադրելու առաջարկով:
Ավերակների մոտ մերկ լուսանկարվելը նորաձև է դառնում: Facebook-ում նույնիսկ բացվել է համապատասխան էջ (Naked at Monuments):










































