«Ֆաթհ» և «ՀԱՄԱՍ» խմբավորումները չեն կարողաացել համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ով է գլխավորելու կառավարությունը, այդ պատճառով Եգիպտոսի միջնորդությամբ ընթացող բանակցությունները սառեցվել են: Այս մասին գրում է իսրայելական The Jerusalem Post-ը:
Այս բանակցությունների ժամանակ ավելի չափավոր «Ֆաթհը» պնդում էր ներկայիս կառավարության ղեկավար Սալամ Ֆայադի թեկնածության վրա, սակայն «ՀԱՄԱՍ»-ը կտրականապես դեմ է եղել: Վերջինս առաջարկում է ավելի ծայրահեղական թեկնածուի նշանակում, որը կարող է «դիմակայել սիոնիստական միջոցներին, որոնք խախտում են միջազգային օրենքները»:
Փաստորեն, մայիսի 4-ին ներպաղեստինյան հաշտեցման պայմանագիրը դեռ հնարավոր չի լինում կյանքի կոչել կողմերի միջև եղած ծայրահեղ տարբեր դիրքրոշումների պատճառով: Այն ժամանակ կողմերը համաձայնության էին եկել բոլոր հարցերի շուրջ, հատկապես նոր խորհրդարանական և նախագահական ժամկետների վերաբերյալ:











































