Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել, նշելով, որ Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչները թույլ չեն տվել, որ ինքը սպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել Գոնսալեսի հայտարարությանը: Առայժմ չեն արձագանքել նաև «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները, որոնք մեղադրվում են մրցավարների ընտրության հարցում ԻՖՖ-ի վրա ազդեցություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ 2011թ. Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպել էին «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը: Խաղը կայացավ «Մեստալիա» մարզադաշտում ու ավարտվեց «Ռեալ»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
« «Ռեալ»-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) չթույլատրեց ինձ նշանակել հանդիպման գլխավոր մրցավար: Արդյունքում հանդիպումը սպասարկեց Ունդիանո Մալենկոն»,- հայտարարել է Գոնսալեսը:








































