Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ռոբերտ Քոչարյանը պատռեց դիմակը․ անհայրենիք ստորաքարշների «խրախճանք»

Այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում լակոնիկ գրառում էր կատարել՝ բառացիորեն գրելով․ «Փաշինյանը պիտերյան ֆորումում․ «երբ բոլորը դժգոհ են, պետք է անեն այնպես, որ բոլորը լինեն գոհ»»։ Մի քանի ժամ հետո Զախարովան, իր իսկ ձևակերպմամբ, «առավել շնորհալիների» համար հստակեցրել է, որ ինքը Փաշինյանի մեջբերված խոսքերը ամենահաջողված ու կլասիկ ձևակերպումներից մեկն է համարում Սանկտ Պետերբուրգի ֆորումում՝ հընթացս ներկայացնելով Հայաստանի վարչապետի ամբողջական միտքը, որտեղ հեգնանքի առարկա դարձած նախադասությունը միանգամայն համարժեք է հնչում։ Զախարովան նաև կոչ է արել չտրվել սադրիչների մեկնաբանություններին։

Թերևս Զախարովան հարկադրված չէր լինի «խմբագրել» իր գրառումը, եթե դրա տակ Նիկոլ Փաշինյանի հասցեին վուլգար, անհարգալից մեկնաբանություններ չթողնեին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Խոսքը ոչ թե ֆեյքերի, այլ՝ կոնկրետ, իրական մարդկանց մասին է, որոնց էջերում տեղադրված են համատեղ լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Օրինակ՝ նրանցից Նարե Գրիգորյանը, ով համատեղ լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանին անվանել է «խելապակաս», Լիլիթ Մռավյանը՝ «դեղին մամուլի «անհավասարակշիռ խմբագիր» և այլն։

Այս, ըստ էությանն, սկանդալը երկու բաղադրիչ ունի։ Արդյո՞ք սադրանքը կազմակերպված էր Մոսկվայի կողմից՝ դաշտ բացելու համար Նիկոլ Փաշինյանին անվանարկողների համար, որոնք ծաղրում էին վարչապետին՝ համատեքստից կտրված արտահայտության համար, թե՞ իսկապես գործ ունենք Զախարովայի մատուցման այս ժանրի հետ ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ի սկզբանե Փաշինյանին ծաղրելու, հեգնելու նպատակ չի ունեցել։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալը, միայն նկատենք, որ Զախարովան «խմբագրեց» իր գրառումը ու «ամբողջացրեց» Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ նրա գրառման տակ արված մեկնաբանություններն իսկապես կարող էին դիվանագիտական սկանդալի առիթ դառանալ։

Իսկ «փոթորիկ» սարքողները, ինչպես արդեն նշեցի, ոչ թե ֆեյքեր են, այլ կոնկրետ մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, աջակիցները, որոնք կուռք են դարձրել հանցագործությունների մեջ թաթախված երկրորդ նախագահին՝ ցինիզմով նշելով, թե իրենք չեն ճանաչում Նիկոլ Փաշինյան անունով վարչապետի։ Ու այս ստորաքարշությունն արվում է օտար երկրի դիվանագետի ֆեյսբուքյան էջում՝ համեմված Ռուսաստանի հանդեպ քծնական ձևակերպումներով ու Հայաստանի ու նրա հասարակության հանդեպ քամահրական ռեպլիկներով։

Սա է Ռոբերտ Քոչարյանի ու նրա աջակիցների իրական նկարագիրը։ Սրանք անհայրենիք ստորաքարշներ են, որոնք պատրաստ են վայելել իրենց լափածն ու գողոնը՝ Հայաստանի կապիտուլյացիայի, նրա ընտրյալ ղեկավարին վարկաբեկելու գնով։ Սա իսկական «5-րդ շարասյուն» է՝ դավադիր մի խմբակ, որը պատրաստ է ցանկացած ստորության, էժան քայլի՝ օտարին սիրաշահելու ու նրա միջոցով Հայաստանից ու նրա հասարակությունից վրեժ լուծելու համար։ Այս տականքի անհայրենիքությունը սահմաններ չի ճանաչում ու պատահական չէ, որ նրանց սանձել է անգամ Զախարովան, որովհետև որևէ բանական մարդ չի կարող «մարսել» ցինիզմի ու ստորաքարշության այս «խրախճանքը»։

Ու այսքանից հետո նույնիսկ Հայաստանի բանտը շատ մեծ շռայլություն է թվում Ռոբերտ Քոչարյանի նման էժան մարդու համար, որն իր կողքին կարողանում է համախմբել անհայրենիք բորենիների։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում