Գերագույն ռադան ընդունել է որոշում, որով հաստատել է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման քաղաքականությունը: Նման որոշման օգտին է քվեարկել 252 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ նվազագույն քանակը եղել է 226 ձայնը: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ եվրաինտեգրման քաղաքականության հաստատման և առաջնահերթ միջոցառումների մասին որոշման ընդունման խնդրանքը ստացվել է կառավարությունից:
«Ուկրաինայի եվրաինտեգրման քաղաքականությունը լիովին վերսկսվել է»,- ասել է Տուրչինովը քվեարկությունից հետո:











































