Saturday, 27 06 2026
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»

Եթե չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, գուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների. Էդուարդ Շարմազանով

ԱԺ իշխող մեծամասնությունը կողմնակից է քաղաքական դաշտում առողջ պայքարի և ընդդիմության ու իշխանության կողմից քաղաքական օրակարգի ներկայացմանը: Մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ծավալվող կոնսոլիդացման գործընթացին:

Նա չբացառեց, որ հայաստանյան քաղաքական դաշտը կարող է գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով, լինեն երկու բևեռ, որոնցից մեկը վստահաբար ՀՀԿ-ն է, իսկ մյուսը՝ ավելի փոքր կուսակցությունների համախումբը:

Շարմազանովը նաև անդրադարձավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե ժամանակին ՀՀԿ-ն է եղել ՀՅԴ-ի մեջ: «Ես խոսում եմ ապագայի մասին, իսկ իմ հարգարժան գործընկերները խոսում են անցյալից: Կարծում եմ՝ պիտի նայենք դեպի ապագան, իսկ ներկան ու ապագան խոստանում են մեզ, որ մենք կարող ենք ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ բևեռացումը կարող է լինել, կարող է և չլինել. եթե մյուս խմբակցությունները չեն ուզում, ոչ մեկն իրենց չի ստիպում բևեռանալ:

Շարմազանովը տեսակետ հայտնեց, որ դեռ բավական ժամանակ կա թե՛ համախմբվելու, թե՛ այդ նոր՝ համախմբված բևեռի առաջնորդ ընտրելու համար: «Ես կարծում եմ՝ իրենք պետք է որոշեն, ժողովուրդը պետք է որոշի:

Նախ՝ մինչև 2018 թվականը բավական ժամանակ կա, որովհետև մեր համապետական հաջորդ ընտրությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, և այդ չորս կուսակցությունները, ցանկացած կուսակցություն ինքը պիտի որոշի՝ ինչպիսի թիմով գնա, ում առաջնորդությամբ»,- ասաց ՀՀԿ ծոսնակը:

«Ես նաև զարմանում եմ իմ այն գործընկերների վրա, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ Հանրապետականի մասին է: Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ՝ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են՝ Հանրապետականը նման է KПCC-ի. ես ինչ եմ ասում, իրենք ինչ են ասում: Իմ ասածն այն չէ, թե՝ Հանրապետականը ում կամ ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է, ես իրենց մի բարեկամական խորհուրդ կտամ. եթե իրենք չմիավորվեն «Բարգավաճի» հետ, գուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ուժերը ԲՀԿ-ին պիտի միավորվեն, քանի որ նախ՝ հենց այդ ուժի հետ են հանդիպումները կայանում, բացի դրանից՝ ԲՀԿ-ն է նրանց շարքում ամենամեծ կուսակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում