Թել Ավիվում գիտնականների խումբը կենսապլաստիկ է ստեղծել, որը բավականին արագ կարող է կազմալուծվել օվկիանոսում, գրում է ТСН-ն:
Նյութը մշակվել է պոլիմերների հիման վրա, որոնք արտադրում են ջրիմուռներով սնվող ծովային միկրոօրգանիզմները:
Ստեղծողները պնդում են, որ հայտնվելով օվկիանոսում այս նյութը կարող է արագորեն քայքայվել: Սակայն հիմնական պայմանը ջրում ջրիմուռների առկայությունն է:
Նման հումքի մեկ կիլոգրամի արժեքը մեկ դոլար է: Դրանից հնարավոր է արտադրել և հեղուկի համար նախատեսված շշեր, և սննդի տարաներ:








































